18 նոյեմբերի 2009 - 12:05 AMT
Վեց աուդիտորներ ստացել են որակավորման վկայականներ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, քննությանը մասնակցած 16 դիմորդներից որակավորվել են վեցը: Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել րակավորման վկայական շնորհել նա- Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 4 դիմորդի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա: 2009 թվականի ընթացքում անցկացվել է աուդիտորների որակավորման ընդհանուր թվով 6 քննություն, որոնց արդյունքներով որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել 22 դիմորդի:

Հայաստանի Հանրապետությունում ս. թ. նոյեմբերի 17-ի դրությամբ որակավորման վկայական ունի 106 աուդիտոր: