19 նոյեմբերի 2009 - 14:11 AMT
Համագործակցությունը Հայաստանի ու Լեհաստանի վերահսկիչ պալատների միջեւ սերտանում է
Նոյմեբրի 19-ին Երեւանում Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ Լեհաստանի Բարձարգույն վերահսկիչ պալատի ղեկավար, Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ պալատների կազմակերպության` EUROSAI-ի նախագահ Յացեկ Եզերսկին համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին: Այդ մասին ԱԺ-ում Եզերսկու հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ըստ Զաքարյանի, լեհական կողմի հետ այդ համաձայնագրի շրջանակներում Հայաստանում նախատեսվում է բնապահպանական վերահսկողություն իրականացնել, քանի որ Լեհաստանը այդ ոլորտում ունի վերահսկման լավագույն փորձը:

Զաքարայնը հաղորդել է նաեւ, որ Հայաստանի Վերահսկիչ պալատը սերտորեն համագործակցում է Գերմանիայի, Նիդերլանդների, ՌԴ-ի, Ֆրանսիայի ու Բուլղարիայի նման գերատեսչությունների հետ: «2009թ. դեկտեմբերին ՀՀ եւ Գերմանիայի Վերահսկիչ պալատները համատեղ ստուգումներ կիրականացնեն ճանապարհային շինարարության ոլորտում»,-ասել է Զաքարյանը:

Նա նաեւ հավելել է, որ Գերմանիան շարժական լաբորատորիա կտրամադրի Հայաստանին, որը կարող է օրեկան ստուգել շուրջ 300 կմ ճանապարհ: