19 նոյեմբերի 2009 - 19:34 AMT
Խոսրովի արգելանոցի տնօրենի սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Կարեն Պետրոսյանը
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Խոսրովի արգելանոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանությունից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կարեն Պետրոսյանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով: Նախաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

Նոյեմբերի 19-ին` տեղական ժամանակով 23.50-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, 1958 թ. ծնված Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել: Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել է: Զննությամբ ավտոմեքենայի հետեւի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք: