20 նոյեմբերի 2009 - 11:12 AMT
ՀՀ կենտրոնական բանկը կմասնակցի Միջպետական բանկի խորհրդի նիստին
ՀՀ կենտրոնականբանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ նոյեմբերի 20-ին կմասնակցի Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:
Նիստին քննարկվելու են 2009 թ. 9 ամիսների Միջպետական բանկի գործունեության, բանկի վարկային գործունեության վերաբերյալ հանձնարարականների կատարման, բանկի գործունեությունը կարգավորող փաստաթղթերի հաստատման, բանկի հաշվառման քաղաքականության, 2009 թ. բյուջեի կատարման - 2010 թ. բյուջեի նախագծի քննարկման հարցերը:
Նախատեսվում էքննարկել Միջպետական բանկի2009 թ. գործունեության աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության, բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, ինչպես նա- այլ հարցեր: