20 նոյեմբերի 2009 - 13:32 AMT
Վրաստանի նախագահը ժխտում է ՎՈՒԱՄ-ի վախճանը
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ժխտում է ՎՈՒԱՄ-ի վախճանը: Այդ մասին նա հայտարարել է ուկրաինական հեռուստատեսության ուղիղ եթերում` պատասխանելով ստուդիայից հնչած այն նկատառմանը, որ ՎՈՒԱՄ-ում միայն երկու ակտիվ խաղացող է մնացել` Վրաստանն ու Ուկրաինան: Ի պատասխան Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուզբեկստանն ու Մոլդովան մտադիր չեն դադարեցնել անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին:

Որպես օրինակ նա բերել է այն, որ Ուզբեկստանի քաղաքականությունը վերջերս եւս ուղղված է դեպի Եվրոպա: «Մոլդովայում փոխվեց իշխանությունը: Եկան մարդիկ, որ շատ ավելի արմատական հայացքներ ունեն, որոնք մենք կիսում ենք»,-ասել է Վրաստանի նախագահը: