20 նոյեմբերի 2009 - 13:54 AMT
Երեւանում անցնում է Հայաստանի Երիտասարդական ակումբների եւ կենտրոնների խորհրդաժողով
Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) միավորում է տասնյակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ: Կազմակերպությունն իր տասնամյա գործունեության ընթացքում կուտակել է հզոր փորձ, դարձել է Հայաստանի երիտասարդական ոլորտի հայտնի կազմակերպություններից մեկը` դավանելով «բաց երիտասարդական աշխատանքի» սկզբունքին: Կազմակերպությունն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խումբը, որով երիտասարդության ոլորտի արժեքավոր տեղեկատվություն է տարածում հանրապետության ողջ տարածքում, Արցախում: ԵԱԴ-ն անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների եւ որոշակի ազդեցություն ունի այս կառույցներում որոշումների կայացման գործընթացի վրա:
Այսօրհանրապետությունումգործող երիտասարդականկենտրոններիու ակումբներիթիվնանցնումէ 150-ից: Ստեղծվելէմիիրավիճակ, երբնրանք գործում են կողք-կողքի, սակայն միմյանց գործունեության մասին տեղեկացված չեն: Հանրապետությունում մշակված չէ երիտասարդական ակումբային շարժման զարգացման հայեցակարգ, չկան երիտասարդական ակումբի կամ կենտրոնի գործունեության սկզբունքների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ, չափանիշներ:
Սույն համաժողովի նպատակն է` Հայաստանում երիտասարդական ակումբային շարժման կազմակերպումը - զարգացումը:
Խնդիրները`
*Երիտասարդական ակումբների ու կենտրոնների համախմբում, տարածում,
*Ակումբների ու կենտրոնների գործունեության ներկայացում, նրանց միջեւ կապերի հաստատում, փորձի փոխանակում,
*Պետական մարմինների, տեղական իշխանությունների, դոնոր հանրության հետ համագործակցության մեխանիզմների մշակում,
*Համատեղ գործողությունների ծրագրի մշակում եւ իրականացման նախապատրաստում:
Համաժողովը կընդունի մի շարք փաստաթղթեր, այդ թվում` Ակումբների գործունեության ռազմավարությունը, աշխատանքային կանոնակարգը, ինչպես նա- ուղերձ` երիտասարդությանն ու պետական կառույցներին: