20 նոյեմբերի 2009 - 13:55 AMT
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարող է վերադառնալ «Դինամո»
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այս սեզոնում հանդես է եկել «Խիմկի» ակումբի կազմում, կարող է վերադառնալ «Դինամո»: Ինչպես հաղորդում է «Սպորտ-Էքսպրես»-ը, հնարավոր է, որ ավարտելով կարիերան, Ռ.Բերեզովսկին շարունակի աշխատանքը որպես դարպասապահների հետ աշխատող մարզիչ:
Ինչպես նախկինում PanARMENIAN.Net-ին էր հաղորդել «Փյունիկի» մամլո քարտուղար Վահան Դանիելյանը, ՀՀ հավաքականի դարպասապահով հետաքրքրված է նաեւ «Փյունիկը»: Սակայն որոշումը պետք է կայացնի ինքը Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին արդեն հանդես եկել է «Դինամոյում» 2002-2005թթ., 89 խաղ խաղալով թիմի կազմում` բաց փողելով 105 գնդակ: