20 նոյեմբերի 2009 - 14:16 AMT
«Լա Րոն» ֆրանսիական թատրոնում նշեցին Ֆրանսիայի Հայկական մշակութային միության 60-ամյակը
Վալանս (Ֆրանսիա) քաղաքի «Լա Րոն» թատրոնում նոյեմբերի 18-ն նշեցին UCFAF Հայկական մշակութային միության 60-ամյակը, հաղորդում է «Արարատ» ֆրանսիական թերթը:
Միջոցառման ընթացքում UCFAF-ի նախագահ Էդմոն Յանիկյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը եւ նշել. «Ֆրանսիայի Հայկական մշակութային միությունը իր գործունեության 60 տարիների ընթացքում UCFAF մեծ ներդրում ունի Ֆրանսիայի հայկական մշակույթի պահպանման եւ զարգացման մեջ»:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ հայկական ժողովրդական պարերի «Գորիս-Սասուն» համույթը (Լիոն):