20 նոյեմբերի 2009 - 14:48 AMT
2010 թ-ի հունվարի 1-ց Հայաստանի համար գազի սակագինը կկազմի 180 դոլար 1000 խ.մ.
2010 թ-ի հունվարի 1-ց Հայաստանի համար գազի սակագինը կկազմի 180 դոլար 1000 խ.մ. Մեկ ամիս առաջ «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի համար սակագինը կիջեցվի: Նոյեմբերի 19-ն ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը հաստատել է տվյալ տեղեկատվությունը, հաղորդելով, որ «Գազպրոմի» հետ գնի վերաբերյալ բանակցությունները ավարտվել են:
Համաձայն ավելի վաղ ստորագրված համաձայնագրի «ՀայՌուսգազարդի» եւ «Գազպրոմի» միջեւ 1000 խ.մ. Հայաստանը պետք է վճարի 200 դոլար:

Ներկայումս Հայաստանը 1000 խ.մ. գազի համար վճարում է 154 դոլար: