20 նոյեմբերի 2009 - 15:16 AMT
Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղղությամբ երթեւեկելու է ուղեւորատար ֆիրմային գնացքը
Նոյեմբերի 20-ին Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղղությամբ երթեւեկությունն է սկսելու ուղեւորատար ֆիրմային գնացքը , հաղորդում է «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մամլո ծառայությունը:

Դրա կազմում են այնպիսի վագոններ, որոնք ծառայելու են Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով ամառային ուղեւորափոխադրումների ժամանակաշրջանում («Արմենիա» ֆիրմային գնացքը): Գնացքի կազմի մեջ են մտնում 7 վագոն` 1 ՍՎ, 2 խցիկ, 1 ընդհանուր, 1 բեռնատար եւ վագոն-ռեստորան, 1 տեղատոմսային վագոն (պլացքարտ):

2009 թ. հուլիսին «Երեւան» կայարանում տեղի ունեցավ 12 վագոնների շնորհանդեսը, որոնք հիմնավերանորոգվել են ՌԴ Վորոնեժ քաղաքի վագոնաշինական գործարանում: «Նոր վագոնները հնարավորություն կտան բավականին բարձրացնել նշված ուղղություններով երթեւեկող ուղեւորների հարմարավետությունը: Դրա հետ միասին տոմսերի գները նույնն են մնալու», - ասված է հաղորդագրության մեջ:

«Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ն «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոս դուստր կազմակերպությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ հանձնված է «ՀԿԵՈւ» ՓԲԸ -ը կոնցեսիոն վարման, համաձայն փետրվարի 2008 թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն վարման ժամկետը 30 տարի է` 10 տարի երկարացման իրավունքով: