20 նոյեմբերի 2009 - 20:02 AMT
Արամ Սաֆարյան. ԼՂՀ-ն կարգավիճակի հարցի լուծումը` հայկական դիվանագիտության գլխավոր խնդիրն է
«Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ընթանում են ԼՂՀ-ի կարգավիճակի շուրջ, որը չի կարող լիանել ավելի ցածր քան հիմա: Հայկական դիվանագիտության գլխավոր խնդիրն է հանդիսանում ԼՂՀ-ն կարգավիճակի հարցի լուծումը», - հայտարարել է նոյեմբերի 20-ն կայացած ՀՀ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքերով, ներկայումս կարելի է փաստել Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական տեղեկատվական պատերազմի թուլացումը, որը կապված է այն բանի հետ, որ ԵԱՀԿ-ն հակամարտության կողմերից ակնկալում է ակտիվ աջակցություն բանակցային գործընթացին:
Խոսելով Մյունխենում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, Սաֆարյանը նշել է դրա կարեւորությունը, սակայն ադրբեջանական կողմը արդեն հայտարարում է, որ Հայաստանը չի գնա ղարաբաղյան հարցի կարգավորմանը համաձայնության միջոցով:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հրավերով (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան), նոյեմբերի 22-ն Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի կունենա հանդիպում: