20 նոյեմբերի 2009 - 21:08 AMT
Լոնդոնյան լաբորատորիան պաշտոնապես հաստատել է Հայաստանում «խոզի գրիպի» առկայությունը
«A/H1N1 գրիպի կասկածով հինգ հայ հիվանդներից վերցված անալիզների նմուշների հետազոտությունների արդյունքները դրական են: Լոնդոնյան լաբորատորիան պաշտոնապես հաստատել է Հայաստանում «խոզի գրիպի» առկայությունը»,- այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց առողջապահության նախարարի օգնականը:
Նրա խոսքով, այժմ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «խոզի գրիպի» կասկածով 6 հիվանդ է գտնվում: «Այսօր «խոզի գրիպով» վարակվածների թիվը կազմում է 22 հոգի»,- նշեց Շուշան Հունանյանը:
Հայաստանում շարունակվում են H1N1 հարուցիչի տարածումը կանխելու միջոցոռումները:
Բացի դրանից, ինչպես հաղորդում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, Հայաստանում բավականաչափ տամիֆլյու կա, որով «խոզի գրիպը» բուժվում է, եւ անհանգստության առիթ չկա: