1 մարտի 2002 - 23:48 AMT
2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱՏՕ-Ի «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Մարտի 5-6-ը Երեւան կայցելի ՆԱՏՕ-ի Միջազգային Ռազմական Շտաբի համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության բաժնի ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Գուիդո Պալմիերին: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնի է դարձել ՆԱՏՕ-յում առկա հավաստի աղբյուրներից : Սպասվում է, որ գեներալ Պալմիերին կհանդիպի Հայաստանի ռազմական ղեկավարության հետ: Բրիգադի գեներալ Գուիդո Պալմիերին նաեւ «ՆԱՏՕ+Գործընկերներ» Ռազմական Կոմիտեի աշխատանքային խմբի նախագահն է: 2003 թ-ին առաջին անգամ Հայաստանի տարածքում տեղի կունենան զինավարժություններ` ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: