20 նոյեմբերի 2009 - 22:22 AMT
Լիտվայի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է հայկական ընդդիմության առաջնորդի հետ

Նոյեմբերի 20-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Երեւան ժամանած Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուշացկասի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանում Լիտվայի դեսպան Ապուոկասը: Հանդիպմանըքննարկվեցին Հայաստանում ժողովրդավարության խնդիրները, քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված հարցեր: Կողմերը անդրադարձան նաեւ Հայ- Թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին: Հանդիպմանըմասնակցեցին նաեւԼեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: