1 մարտի 2002 - 23:34 AMT
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՅՄԵ ԳԱՄԱՆ
Մարտի 4-ի երեկոյան մեկօրյա այցով Երեւան կժամանի ԵԱՀԿ Գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժայմե Գաման: Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, սպասվում է նաեւ, որ Երեւան կժամանեն Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագետներ` ՀՀ-յում Իսլանդիայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Բ. Ջոնսթը եւ Նիդերլանդների Արտակարգ եւ Լիազոր դեսպան Ռ. Սիհաանը, ինչպես նաեւ Ղրղզստանի եւ Լիբանանի դեսպաններ` Կ. Նանեվն ու Ս. Սալեhը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: