22 նոյեմբերի 2009 - 16:10 AMT
Ադրբեջանի նախագահը գտնում է, որ ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատոմ
Իլհամ Ալիեւը հաճախ է հասկացնել տալիս, որ նախկին ԼՂԻՄ-ի մերձակա 7 շրջանները այսպես թե այնպես կվերադարձվեն Ադրբեջանին, եւ որ
հիմնական վիճահարույց հարցը նախկին ԼՂԻՄ տարածքի պատկանելության հարցն է: Ադրբեջանի նախագահն այդպիսով չի շտապում զիջումների գնալ,
համարելով, որ ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատոմ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Նոր պահպանողական ազգային շարժման ղեկավար Էդուարդ Աբրահամյանը:
Ըստ նրա, հայկական կողմը, որպեսզի Իլհամ Ալիեւը դառնա պակաս մեծամիտ ու առավել զիջող, իր գործողություններով պետք է ցույց տա, որ 7
շրջանները հայերի հայրենիքի մի մասն են կազմում եւ դրանք այդքան էլ հեշտ չի լինի հանձնելը: ,-ասել է Աբրահամյանը: