1 մարտի 2002 - 23:25 AMT
ԱՆԿԱՐԱՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ, ՈՐԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ
Պաշտոնական Անկարան իր անհանգստությունն է հայտնել երեկ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ, որի համաձայն 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը հռչակվում է Թուրքիայի Եվրամիության մեջ ընդգրկվելու պարտադիր պայմաններից մեկը: Բանաձեւը նախապատրաստել էր եվրոպական խորհրդարանական Պյեր Գարտոնը: Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել թուրքական խորհրդարանի մի շարք խմբակցություններ, Եվրախորհրդարանի որոշումը անվանելով «անշնորհք գրոհ Թուրքիայի դեմ»: Իր հերթին Թուրքիայի փոխվարչապետ Մեսուդ Յլմազը թուրքական «Միլիեթ» թերթին հայտարարել է, որ «Եվրախորհրդարանը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել հայերի ցեղասպանության հարցի նկատմամաբ հետաքրքրությունից»: Ընդ որում Յլմազը ակնարկում է, որ Եվրախորհրդարանը պատմությունը գնահատելու իրավունք չունի: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: