22 նոյեմբերի 2009 - 17:51 AMT
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Մյունխենում կարծիքներ են փոխանակել հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ
Մյունխենում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվադր Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը`ՌԴ, Բերնար Ֆասիեն`Ֆրանսիա եւ Ռոբերտ Բրադկեն`ԱՄՆ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: