22 նոյեմբերի 2009 - 18:25 AMT
ՀԱԵ-ն անտարբերության մեջ է մեղադրել Վրաստանի իշխանություններին հայկական սրբությունների պահպանման հարցում
Հայ Առաքելական եկեղեցին մեղադրել է Վրաստանի իշխանություններին այդ երկրի հայկական սրբությունների պահպանության հարցում, ինչն էլ պատճառ հանդիսացավ Թբիլիսիի Սբ.Գեւորգ եկեղեցու փլուզման համար:

Գերագույն հոգեւոր խորհուրդը, որը գործում է որպես հոգեւորականության եւ աշխարհիկ մարդկանց խորհրդատվական մարմին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի ունեցած նիստում հաստատել է, որ փլուզվել է Թբիլիսիի Սբ.Գեւորգ եկեղեցին, կառուցված 1356թ.:

Խորհուրդը ափսոսանքով է փաստել, որ :

,-ասվում է խորհրդի հաղորդագրության մեջ:

Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին եւ Վրաց ուղղափառ եկեղեցուն անհապաղ միջոցներ ձեռնարկել Վրաստանում ՀԱԵ-ին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները ՀԱԵ-ի վիրահայոց թեմին վերադարձնելու ուղղությամբ` պահպանելու համար վիրահայոց բնականոն ազգային-եկեղեցական կյանքը եւ հուսալի կերպով պահպանելու համար հայկական սրբությունները:

Հայ հոգեւորականության հնչեցրած մեղադրանքներին Վրաստանի արձագանքի մասին դեռեւս չի հաղորդվում, հաղորդել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը: