23 նոյեմբերի 2009 - 11:55 AMT
Ռոբերտ Բրադկեն տպավորված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների աշխատանքով
«Ես տպավորված եմ այն բանով, թե ինչ հզոր կամք է դրսեւորված կարգավորման որոնումների հարցում եւ կարծում եմ, որ այսօր նշանակալին այն էր, թե ինչպես էին երկու նախագահներն աշխատում մեզ հետ»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Ըստ նրա, բավականին բարդ եւ բավականին հակասական կետերը քննարկելու ցանկությունը մեծ է: «Ես, նոր մարդ լինելով այս գործընթացում, կարծում եմ, որ դա ինձ ամենից շատ տպավորեց»,-ասել է միջնորդը, հաղորդում է BBC-ին: