1 մարտի 2002 - 21:23 AMT
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ԹՈՒՅԼ ՉէՐ ՏԱԼԻՍ ԱՄՆ-ԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ազատության ակտի 907-րդ ուղղումը, որը վերջերս վերացրել է պաշտոնական Վաշինգտոնը, թույլ չէր տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին: Նույն պատճաով Վաշինգտոնը ռազմական օգնություն չէր ցուցաբերում նաեւ Հայաստանին, Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը: Բաքվի աղբյուրների հաղորդումների համաձայն, դեսպանը նշել է, որ մարտի վերջին Վաշինգտոնից տարածաշրջան կժամանի, երկրի ռազմական ոլորտը ներկայացնող, եւս մի պատվիրակություն: «Այժմ մենք պատրաստվում ենք ռազմական աջակցություն ցուցաբերել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին: Դա բխում նաեւ ԱՄՆ-ի շահերից»,- նշել է ամերիկյան դիվանագետը: Հիշատակելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների վերջերս Բաքու եւ Երեւան կատարած այցը, որի ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր` նա ասել է, որ, իր տվյալներով, քննարկվող հարցերի շրջանակը նույնն է եղել: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: