23 նոյեմբերի 2009 - 12:38 AMT
ՆԱՏՕ-ի Roth Rose հերթական սեմինարը կանցնի 2010թ. մարտի 11-13-ը Հայաստանում
ՆԱՏՕ-ի Roth Rose հերթական սեմինարը կանցնի 2010թ. մարտի 11-13-ը Հայաստանում: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության նախագահ Կարեն Ավագյանը: Ըստ նրա, սեմինարի թեման է «Տարածաշրջանային զարգացումը Հարավային Կովկասում` մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ»: Ավագյանը նշել է, որ ըստ Դաշինքի հետ պայմանավորվածության, սեմինարի աշխատանքային լեզուներից մեկը կլինի նաեւ հայերենը, որպեսզի հայ պատգամավորները կարողանան արտահայտել իրենց տեսակետը: Սեմինարին հանդես կգան Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Ինչ վերաբերում է Էդինբուրգում ՆԱՏՕ-ի ԽՎ 55-րդ նստաշրջանին, ապա ըստ Ավագյանի, հայկական պատվիրակության աշխատանքը կարելի է հաջող համարել: «Հատկապես դա վերաբերում էր կիբեր-անվտանգության հանձնաժողովին, որտեղ ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Իսկ Ադրբեջանից Էդինբուրգում ընդամենը երկու պատգամավորներ էին, որոնք կրկին կրկնեցին իրենց ծեծված արտահայտությունները, որոնք արժանի պատասխան ստացան հայ պատգամավորների կողմից: Ի դեպ, այդ հարցում մեզ սատարեց Լատվիայի պատգամավորը»,-ասել է Ավագյանը: