23 նոյեմբերի 2009 - 17:46 AMT
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւանում Մոսկվայի պետական համալսարանի ֆիլիալի բացման վերաբերյալ
ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում քննարկվել է Երեւանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիլիալի բացման հնարավորությունը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը:
«Այս նախագիծը, հաջող իրականացման դեպքում, կբարձրացնի Հայաստանում կրթության որակն ու մեր երկրի մրցունակությունը տարածաշրջանում»,-ասել է Արմեն Աշոտյանը:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ առաջիկայում կսկսվի ձեւավորվել այն խումբը, որը մանրամասնորեն կմշակի պրակտիկ քայլերը: