24 նոյեմբերի 2009 - 18:55 AMT
ՀՀ առողջապահության նախարարություն. «Հայաստանում A/H1N1 վարակակիր հիվանդների թիվը հասել է 25-ի»
Հայաստանում A/H1N1 վարակակիր հիվանդների թիվը հասել է 25-ի, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը: 22 մարդ ստացել է բուժման համապատասխան կուրս եւ դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսները դեռեւս գտնվում են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Հիվանդների մոտ նկատվում է առողջացման միտում», - PanARMENIAN.Net -ի լրագրողի հետ զրույցի ընթացքում ասել է Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Օրերս լոնդոնյան լաբորատորիան հաստատել է A/H1N1 վարակի առկայությունը` հայ հիվանդ այցելուների հետազոտման արդյունքում: