24 նոյեմբերի 2009 - 19:25 AMT
Թուրքիան Իսրայելին կոչ է անում վերանայել քաղաքականությունը պաղեստինա-իսրայելյան հակամարտության շուրջ
Իսրայելը պետք է դեռեւս ցույց տա, որ անկեղծորեն խաղաղություն է ցանկանում: Այդ մասին հայտնեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` Անկարայում հանդիպելով Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարարի հետ: Ընդգծելով իսրայելցիների ու պաղեստինցիների խաղաղ գոյակցության կարեւոր նշանակությունը` Անդուլլահ Գյուլն Իսրայելին կոչ արեց վերանայել քաղաքականությունը պաղեստինա-իսրայելյան հակամարտության շուրջ, հաղորդում է Anatolian News Agency-ն:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն իր հերթին ամերիկյան Defense News հրատարակությանը տված հարցազրույցում թուրքական ղեկավարությանը կոչ է արել թուրք-իսրայելյան հարաբերությունները չզոհաբերել ժամանակային շահերին: