25 նոյեմբերի 2009 - 11:32 AMT
Բելգիական «Ստանդարտ» Հրաչ Յագանի թիմը պարտվել է անգլիական «Արսենալին»
«Ստանդարտ» բելգիական ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հրաչ Յագանը, Լիգայի չեմպիոնների խմբային փուլի շրջանակներում պարտվել է ՈւԵՖԱ-ի Լիգայի չեմպիոնների եզրափակիչ փուլի մասնակցին` անգլիական «Արսենալին»: Անգլիական ակումբը համոզիչ հաղթանակ տարավ եւ երաշխավորեց իր առաջին տեղը H խմբում: Խաղը ավարտվեց 2:0 հաշվով. գոլերը խփեցին սամիր Նասրին եւ Դենիլսոնը: Յագանը խաղում էր հիմնականում բելգիական ակումբի կազմում, եւ խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները:

Ներկայումս H խումբը ունի հետեւյալ տեսքը.

«Արսենալ» (Անգլիա) - 13 միավոր

«Օլիմպիակոս» (Հունաստան) - 7 միավոր

«Ստանդարտ» (Բելգիա) - 4 միավոր

«Ալկամաար» (Նիդերլանդներ) - 3 միավոր