25 նոյեմբերի 2009 - 12:25 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա
Նոյեմբերի 25-27-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, պաշտոնական այցելությամբ կայցելի Ճապոնիա, ուր նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները գահաժառանգ Նարոհիտոյի, ԱԳ նախարար Կացույա Օգատայի հետ:

Նախարար Նալբանդյանը ելույթով հանդես կգա Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Տոկիոյում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաեւ Ճապոնիայի խորհրդարանում եւ Ճապոնական արտաքին առեւտրի կազմակերպությունում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: