25 նոյեմբերի 2009 - 19:52 AMT
ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը կարող է նոր իմպուլս հաղորդել ղարաբաղյան կարգավորմանը
Ղազախստանը ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում կարող է կարեւոր դեր խաղալ հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին այսօր Երեւանում, ելույթ ունենալով «Ղազախստանի նախագահությունը ԵԱՀԿ-ում` հնարավորություններն ու հեռանկարները» շնորհանդեսին, լրագրողներին հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Նրա խոսքով, Ղազախստանի նախագահությունը կարող է նոր իմպուլս հաղորդել Լեռնային Ղարաբաղի եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորմանը: