25 նոյեմբերի 2009 - 20:44 AMT
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտություն է կրել Իտալիայի հավաքականից
Նոյեմբերի 25-ին Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտություն է կրել Իտալիայի հավաքականից` 2011թ. աշխարհի առաջնության ընտրական խաղի շրջանակներում: Արդեն առաջին խաղակեսում Սամվել Ադամյանի սաները զիջել են 2:0 հաշվով: Ընդմիջումից հետո իտալուհիները 5 գնդակ խփեցին: Խաղի վերջնական հաշիվը 7:0 է ի օգուտ Իտալիայի կանանց հավաքականի: Նոյեմբերի 24-ին մեր մարզուհիները 8:0 հաշվով զիջեցին իտալուհիներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՀ հավաքականը պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին 7:0 հաշվով:

Հայաստանի կանանց հավաքականը 7-րդ խմբում (Ֆինլանդիա, Իտալիա, Պորտուգալիա եւ Սլովենիա) միավոր չունի եւ զբաղեցնում է 5-րդ տեղը: