25 նոյեմբերի 2009 - 22:50 AMT
ԼՂՀ ԱԺ. Ադրբեջանը ձգտում է փոխել ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում
ԼՂՀ Ազգայինժողովը ս.թ. նոյեմբերի 25-ի լիագումարնիստում ընդունել է Հայտարարություն` Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումների կապակցությամբ:
Ստորեւ բերվումէՀայտարարության ամբողջական տեքստը.

Ղարաբաղյան կարգավորմանգործընթացում նկատվող վերջին զարգացումներըվկայումեն Ադրբեջանիոչ կառուցողական դիրքորոշման բացահայտ դրսեւորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքներիկիրառմամբ Ադրբեջանի իշխանությունները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդությամբ շարունակվող քննարկումներից իրենց դժգոհության մասին, այնինչ, իրական քաղաքականության մեջ այդ երկիրը անթաքույց կերպով ժամանակ է ձգում` հետագայում Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը հօգուտ իրեն փոխելու նպատակով:

Այս իրավիճակում Արցախի խորհրդարանըԱդրբեջանիբարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային արտահայտությունները որակումէորպեսանհուսալի բանակցային կողմիդիրքորոշում, ինչը հղի է խաղաղ կարգավորման հանդեպ ղարաբաղյան կողմի վստահության կորստի հեռանկարով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները միջազգային կազմակերպություններին եւ հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ կենտրոններին բազմիցսնախազգուշացրել են Ադրբեջանիիշխանությունների ռազմատենչ արտաքին քաղաքականության մասին, որը լիովին հակասում է միջազգային կազմակերպություններին անդամակցելիս այդ երկրի ստանձնած պարտավորություններին:
Այս ամենն ուղեկցվում էԼՂՀեւ Ադրբեջանի զինված ուժերի շփմանգծումիբր թե նկատվողլարվածության մասին հետեւողական քարոզչությամբ, ինչը խոսում է բանակցային գործընթացը տապալելու եւ տարածաշրջանային կայունությունը խախտելու` պաշտոնական Բաքվի մտադրությունների մասին:

ԼՂՀ Ազգային Ժողովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջնորդերկրների խորհրդարանների, ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ միտումների վտանգավորության վրա: Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի եւ բանակցությունների էությունը նենգափոխելու համառ քայլերը կասկածի տակ են դնում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակով գործադրվող բոլոր ջանքերի արդյունավետությունը:

Ելնելով վերոնշյալից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգայինժողովը, հաշվիառնելով Արցախի ժողովրդի կամքը, իրեն է վերապահում համարժեք նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը:
Ազգային Ժողովը ԼՂՀԱրտաքինգործերինախարարությանը առաջարկում էսույնՀայտարարության մասինիրազեկել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի` առաջիկայումԱթենքում կայանալիք նիստին: