26 նոյեմբերի 2009 - 18:12 AMT
ՀՀ ՍԴ-ն կողմնորոշվել է, թե որ դատավորն է զբաղվելու հայ-թուրքական Արձանագրությունների ուսումնասիրությամբ
Հայ-թուրքական Արձանագրությունների ուսումնասիրությունը հանձնարարվել է դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանին, որը 15-օրյա ժամկետում` սկսած Արձանագրությունների ՀՀ ՍԴ ուղարկվելու պահից, պետք է Հայաստանի Սահմանադրությանը փաստաթղթի համապատասխանության կամ չհամապատասխանության մասին իր եզրակացությունը ներկայացնի Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Ինչպես նշեց Պապիկյանը, միայն դրանից հետո կհրավիրվի նիստ, որի ժամանակ կորոշվի լսումների օրը, ինչպես նաեւ կընտրվի դատավոր-զեկուցողը: