26 նոյեմբերի 2009 - 18:20 AMT
«Համերաշխության» առաջին շքանշանը ստացել է երաժիշտ Արա Գեւորգյանը
«Մեր առաջին շքանշանը մենք հանձնում ենք Արա Գեւորգյանին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում համերաշխության հաստատման գործում ակտիվ մասնակցության համար: Եւ ես հուսով եմ, որ հետագայում մենք կշարունակենք մեր մրցանակները հանձնել միայն ամենաարժանավորներին»,- նոյեմբերի 26-ին «Համերաշխության» շքանշանը երաժիշտ Արա Գեւորգյանին հանձնելու արարողության ժամանակ հայտնեց «Համերաշխություն» շարժման ղեկավար Սարգիս Առաքելյան:

Արարողության ժամանակ Արա Գեւորգյանը խոստովանեց, որ իր համար այս մրցանակը բոլորովին անսպասելի էր: «Ես մրցանակների հետեւից չեմ ընկնում: Բայց ես շատ շնորհակալ եմ այս շքանշանի համար եւ համարում եմ, որ իմ ստեղծագործությունը Հայաստանում նույնիսկ գերագնահատում են: Իմ նպատակն իմ երեխայի համար կյանքի լավ պայմաններ ստեղծելն է` մաքուր քաղաք, հաշտ երկիր: Հենց դա է 1999թ. «Սիրեցեք զՄիմյանս» նախագծի ստեղծման պատճառը:

«Համերաշխություն» շարժման շքանշանը հանձնվելու է ամեն տարի: