26 նոյեմբերի 2009 - 18:49 AMT
Հայաստանի կառավարությունը մերժել է ԱԱՀ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը
Հայաստանի կառավարությունը մերժել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Ինչպես կառավարական նիստի ժամանակ հաղորդեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Վարդան Բոստանջյանն ու Գոհար Ենոքյանն օրինագիծ էին առաջարկել, որի համաձայն առաջարկվում էր ԱԱՀ զրոյական դրույքաչափ կիրառել ՀՀ տարածքում արտահանման նպատակով արտադրված ապրանքների իրացման նկատմամբ, ինչը կառավարությունը համարում է անընդունելի: «Կառավարությունը բացասական դիրք է բռնում այդ հարցում, քանի որ այդ առաջարկը խախտում է այն հիմքերը, որոնք կան «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում, ինչպես նաեւ հակասում են միջազգային փորձառության մեջ ընդունված նորմերին»,- ասաց նա:

Բացի դրանից, ֆինանսների նախարարի խոսքով, այդ օրինագիծը վարչարարության հետ կապված բարդություններ եւ նրա դրույթների շահագործման վերաբերյալ որոշակի ռիսկեր կստեղծի: