27 նոյեմբերի 2009 - 16:37 AMT
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման կողմից
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին առաջնորդ Ֆրանսուա Հոլլանդը հայտնեց, որ իր կուսակցությունը կլուծի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը` այն ներառելով Ֆրանսիայի Սենատի օրակարգում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեց ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էքիյանը, այդ մասին ֆրանսիացի քաղաքական գործիչը հայտնել է ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փարիզում:
Ֆրանսուա Հոլլանդն առաջադրելու է իր թեկնածությունը 2012թ. ծրագրված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ: