28 նոյեմբերի 2009 - 14:29 AMT
ՀՀ նախագահը գտնում է, որ Թուրքիայի խորհրդարանը չի ձգձգի արձանագրությունների վավերացումը
Հայաստանը հույս, որ ունի Թուրքիայի խորհրդարանը կարճ ժամկետում կվավերացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված արձանագրությունները: Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում հայտարարել է ՀՀԿ նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը :

«Հայ-թուրքական հարաբերություններում մենք կարողացանք հալեցնել մեր հարաբերություններում գոյություն ունեցող սառույցը եւ մեկ քայլ առաջ գնալ այդ ուղղությամբ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի մեր երկրների քաղաքական եւ տնտեսական զարգացմանը», - հայտարարել է Սերժ Սարգսյանն, ավելացնելով, որ Երեւանը պատրաստ է շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հայաստանի նախագահը մեկ անգամ եւս հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի նշանակում Հայոց ցեղասպանության հերքում, այլ հակառակը, Սերժ Սարգսյանի կարծիքով, դա հնարավորություն կտա հենց Թուրքիայում հասնելու դրա ընդունմանը:

Իր զեկույցում առաջ քաշելով ղարաբաղյան հակամարտության հարցին, նախագահը հայտարարել է, որ Հայաստանը հանդես է գալիս հակամարտության կարգավորմանը խաղաղ եւ բանակցությունների ճանապարհով հասնելու դիրքերից: «Բայց մենք թույլ չենք տա որեւէ ոտնձգություն ԼՂՀ հանդեպ եւ դրան հակադարձելու ենք ամենադաժան միջոցներով», - ընդգծել է նա եւ նշել, որ Անկարայի եւ Բաքվի հետ բանակցություններում ՀՀ-ն ղեկավարվում է, առաջին հերթին, ազգային շահերով:

Սերժ Սարգսյանը հերթական անգամ նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման եւ ազատ կամքի դրսեւորման իրավունքի վրա: «Միայն այդ ճանապարհով կարելի է հասնել հակամարտության երկարաժամկետ լուծման», - նշել է Հայաստանի նախագահը: