28 նոյեմբերի 2009 - 15:39 AMT
Արամ Սաֆարյան. Հայաստանը պետք է ազգային միասնության հասնի
«Մենք գտնում ենք, որ մեր երկրի կայուն զարգացման ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է ազգային միասնության հասնենք»,- ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը` ավելացնելով, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ պետք է կառուցողական երկխոսություն հաստատվի:

Նա նշեց նաեւ, որ 2007-ից «Բարգավաճ Հայաստան» ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունները հանդիսանում են դաշնակից-կուսակցություններ եւ այսուհետ «Բարգավաճ Հայաստանի» ու ՀՀԿ միջեւ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի: Նրա խոսքով, կուսակցությունները միշտ էլ համագործակցել են իշխանության զանազան մակարդակներում: