30 նոյեմբերի 2009 - 20:10 AMT
Ավարտվել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը
Նոյեմբերի 28-29-ը Հայաստանի մարզերից եւ Երեւանից 187 մարզիկ մասնակցեցին Հայաստանի ձյուդոյի երիտասարդական առաջնությանը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանը, այդ մրցաշարից հետո մարզիկները կհանգստանան, իսկ 2010 թ-ի սկզբին կսկսեն պատրաստվել նոր սեզոնին:

Բաբայանի խոսքերով չեմպիոններ դարձան հետեւյալ մարզիկները.

Պատանիներ.

ք/կ 55
Գրիգոր Իվանյան

ք/կ 60
Գոռ Հարությունյան

ք/կ 66
Վասպուրական Մկրտչյան

ք/կ 73
Հովսեփ Մարտիրոսյան

ք/կ 81
Մհեր Թավաքալյան

ք/կ 90
Գոռ Կիրակոսյան

ք/կ 100
Հայկ Կիրակոսյան

ք/կ 100+
Արտուշ Մկրտչյան

Աղջիկներ.

ք/կ 44
Աննա Վարդանյան

ք/կ 48
Երջանիկ Կարապետյան

ք/կ 57+
Ասյա Լալազանյան