1 դեկտեմբերի 2009 - 12:10 AMT
Հաագայի միջազգային տրիբունալը լսումներ է սկսել Կոսովոյի անկախության օրինականության վերաբերյալ
Հաագայի միջազգային տրիբունալն այսօր լսումներ է սկսում Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ: Կոսովոյի հարցը կքննեն 15 անկախ դատավորներ ինը օրվա ընթացքում: Այդ գործընթացն արդեն աննախադեպ են համարում: Լսումներին կմասնակցեն ՄԱԿ-ի ԱԽ բոլոր հինգ մշտական անդամների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

2008թ. փետրվարի 17-ին Կոսովոն միակողմանի կարգով անկախություն հռչակեց: Չնայած պաշտոնական Սերբիայի բողոքներին, Կոսովոյի անկախությանը սատարեց 63 երկիր, որոնց թվում մեծամասնությունը ԵՄ երկրներն են ու ԱՄՆ-ն: