1 դեկտեմբերի 2009 - 15:36 AMT
ՀՅԴ-ն փորձում է վերադարձնել ՀՀ իշխանություններին ճշմարիտ ուղու վրա
ՀՅԴ-ն պատրաստ է այլ քաղաքական ուժերի հետ միասին համաժողովրդական շարժում ծավալել Հայաստանում Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարգավորման մաիսն արձանագրությունների վավերացման դեմ: Այդ մասին Երեւանում Հայ-թուրքական արձանագրությունների դեմ հանդես եկող կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հավաքում հայտարարել է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Հայաստանի բնակչության շուրջ 70 տոկոսը դեմ է այդ Արձանագրություններն, 56 տոկոսն ընդհանրապես դեմ է Թուրքիայի հետ որեւէ հարաբերություններ հաստատելուն»,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա, ՀՅԴ-ն մտադրր է ստեղծել շտաբեր, նախաձեռնող խմբեր երկրի յուրաքանչյուր ընտրատեղամասում: «Այդպիսով, մեր ընտրողները իրենք կդիմեն պատգամավորներին եւ կոչ կանեն նրանց դեմ քվեարկել Արձանագրությունների վավերացմանը»,-ասել է խմբակցության ղեկավարը:

Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները շեղվել են «ճշմարիտ ուղուց» եւ ՀՅԴ-ն փորձելու է վերադարձնել նրանց այդ ուղու վրա, եթե դա չհաջողվի, Դաշնակցությունը խոստանում է հեռացնել այդ իշխանությունը: