1 դեկտեմբերի 2009 - 15:56 AMT
Հայաստանում ալմաստի մշակման ոլորտում հումքի հասանելիության հետ կապված խնդիրներ կան
Համաշխարհային ճգնաժամի պայմաններում Հայաստանում ալմաստի մշակման ոլորտն առայժմ պահպանում է իր տեմպերը, բայց հումքի հասանելիության հետ կապված խնդիր կա: Այդ մասին Նոր Հաճնում «Լորի» ՍՊԸ ալմաստի մշակման ընկերություն կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Հումքի խոշոր մատակարարողները սկսել են հումքը պահել ապագայի համար, այլ ոչ թե վաճառել այն ցածր գներով, հենց դա է այն մարտահրավերը, որն անհրաժեշտ է հաղթահարել այս ոլորտում»,- պարզաբանեց նա:
Այդ ենթատեքստում էկոնոմիկայի նախարարն ավելացրեց նաեւ, որ շատ միջազգային ընկերությունների տվյալներ վկայում են այն մասին, որ այդ ոլորտում վերականգնումն արդեն նշմարվում է, եւ Հայաստանում հարկավոր է օգտվել այդ հնարավորությունից: