1 դեկտեմբերի 2009 - 19:41 AMT
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ԽՎ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք նիստին
ՀՀ ԱԺ պատվիրակությունը դեկտեմբերի 2-4 կմասնակցի ԱՊՀ Խորհրդարանական Վեհաժողովի` Սանկտ-Պետերբուրգում կայանալիք 33-րդ պլենարային նիստին եւ Տավրիչեսկի պալատի 220-ամյակին նվիրված միջազգային գիտական համաժողովին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի խորհրդարանի խոսնակի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը: