1 դեկտեմբերի 2009 - 20:30 AMT
20 տարի է անցել ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումից հետո
ԽՍՀԳերագույնխորհրդիընդունած ՀայկականԽՍՀ-իուԼեռնային Ղարաբաղիվերամիավորմանմասին պատմականորոշման 20-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանն Հայկական ԽՍՀԳերագույնխորհուրդիեւ ԼեռնայինՂարաբաղիԱզգայինխորհրդի ընդունած ՀայկականԽՍՀ-իուԼեռնային Ղարաբաղիվերամիավորմանմասին պատմականորոշման 20-ամյակի կապակցությամբ:

«Ժողովուրդների ինքնորոշման համամարդկային սկզբունքով առաջնորդված եւ վաղուց ի վեր ինքնորոշված արցախահայության օրինական պահանջի հիման վրա հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորումն այդ բախտորոշ փաստաթղթով ամրագրվեց իբրեւ խնդրի խաղաղ ու քաղաքական լուծման վերջնահանգրվան: 1991թ. դեկտեմբերի 10-ից Արցախը թեւակոխեց հայոց անկախ պետականության կայացման ուղին: Այդ դրամատիկ պատմափուլի հիմնական ուղերձը, որն այսօր պետք է հստակ ըմբռնենք, քաղաքական ու պետական ինստիտուների կողմից սեփական ժողովրդի օրինական պահանջները բավարարելն ու այդ որոշման համար միահամուռ պայքարելն է: Ճակատագրի հեգնանքով այսօր էլ Ադրբեջանից լսվում են նոր պատերազմի կոչեր` ընդդեմ նույն այդ որոշման ու նրա պահապանների: Համայն հայությանն ու մասնավորապես արցախահայությանը շնորհավորելով այս հոբելյանական տարեդարձի կապակցությամբ` մաղթում ենք կորով եւ վճռականություն` սկսած գործը ավարտին հասցնելու համար: Այսօր պատմական այս որոշումը ոչ միայն միահամուռ պաշտպանելու խնդիրն ունենք, ինչպես վաղ 90-ականներին, այլեւ դրա կետերից մեկը` փաստացի անկախությունն ու միավորումը միջազգային ու ազգային մակարդակներով իրավականի վերածելու հրամայականը»,-ասվում է կուսակցության ուղերձում: