2 դեկտեմբերի 2009 - 12:08 AMT
2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում կրճատվել է գրեթե երկու անգամ
2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 46,3 տոկոսով, 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել է 7102,6 հազար լիտր:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, օղու արտադրությունը նույն ժամանակահատվածում կազմել է 9279,4 հազար լիտր, ինչը 2,2 տոկոսով պակաս է 2008թ. ցուցանիշից:

Շամպայն գինիների արտադրությունը նշված ժամանակահատվածում կրճատվել է 9,7 տոկոսով եւ 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է միայն 181,4 հազար լիտր:

Ընդ որում 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ 18,6 տոկոսով աճել է գինու արտադրությունը, կազմելով 2728,5 հազար լիտր: