2 դեկտեմբերի 2009 - 15:40 AMT
Թուրքիան ոչ մի դեպքում չի զոհաբերի իր հարաբերությունները ՆԱՏՈ-ի հետ
Թուրքիան ոչ մի դեպքում չի զոհաբերի իր հարաբերությունները ՆԱՏՈ-ի հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
«Չնայած Իրանի եւ Սիրիայի հետ հարաբերություններ կարգավորելու Անկարայի ջանքերին, չեմ կարծում, որ թուրքական ղեկավարությունը կդիմի քայլի, որը կվնասի իր հարաբերությունները ՆԱՏՈ-ի հետ եւ հարցականի տակ կդնի Թուրքիայի անդամակցության հարցը Դաշինքում», - ասել է թուրքագետը:
Նրա խոսքերով, Անկարան իրականացնում է նպատակային քաղաքականություն, որը ուղված է դեպի Թեհրան եւ Դամասկոս, ինչը տեղավորվում է այն ռազմավարության շրջանակների մեջ, որի հեղինակն է Թուրքիայի ԱԳ նախարարը: «Սակայն, չնայած թուրքական վերնախավի ջանքերին կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ, Թուրքիայի եւ Իրանի միջեւ գոյություն ունեն ոչ միայն պատմական, այլ նաեւ ռազմաքաղաքական խնդիրներ, եւ ես չեմ կարծում, որ թուրք-իրանական հարաբերությունները դժվար թե երբեւէ դառնան դաշնակցային», - նշել է Սաֆրաստյանը:
Խոսելով թուրք-իսրայելական լարված հարաբերությունների վերաբերյալ, նա նշել է, որ Անկարան ցանկանում է ցույց տալԱրաբական աշխարհին իր հավատարմությունը: