5 դեկտեմբերի 2009 - 15:04 AMT
Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմում աշխատանքն է սկսել հոգաբարձուների նոր խորհուրդը
Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ԱՄՆ Արեւմտյան թեմի արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը եւ թեմի գործադիր խորհուրդը հայտարարել են հոգաբարձուների նոր խորհրդի նշանակման մասին, որը պետք է տեսչական ստուգումներ անցկացնի թեմի հովանավորության ներքո գործող հայկական դպրոցներում:
Նոր խորհրդի կազմում են` Մարկ Գետիկյանը, Քրիս Քեոսայանը, Սոսի Հովսեփյանը, Շարլոտա Սասունյանը եւ այլք: