6 դեկտեմբերի 2009 - 17:34 AMT
Հայաստանի` որպես էկոտուրիզմի պոտենցիալ կենտրոնի հնարավորությունը քննարկեցին Բուենոս-Այրեսում եւ Մոնտեվիդեոյում
Բուենոս-Այրեսում եւ Մոնտեվիդեոյում Համահայկական բարեգործական միության (AGBU) ներկայացուցչությունների նախաձեռնությամբ կայացավ լուսանկարների շնորհանդես, որոնցում Հայաստանը ներկայացված է որպես էկոտուրիզմի պոտենցիալ կենտրոն: Միջոցառման ընթացքում լուսանկարիչներ Մեթյու Կարանյանն ու Ռոբերտ Կուրկջյանը ներկայացրեցին հայկական պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքները:
Լուսանկարիչները հավաքվածներին պատմեցին այն մասին, որ Սփյուռքը շարունակում է օգնել Հայաստանին ու Ղարաբաղի, ինչը շատ կարեւոր է երկու հայկական պետությունների համար: Նրանք ներկայացրեցին Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված քայլերը:
Մեթյու Կարանյանն ու Ռոբերտ Կուրկջյանը նաեւ «Ուղեցույց դեպի քարերի այգի` Հայաստան եւ Ղարաբաղ» ուղեցույցի հեղինակներն են: Այդ ուղեցույցը 3 անգամ մրցանակ է ստացել որպես Լավագույն ազգային գիրք եւ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանին նվիրված ամենավաճառվող հրատարակություններից մեկն է եղել: