7 դեկտեմբերի 2009 - 11:38 AMT
Հայաստանում հիշում են Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 21-ամյակը: Երկրաշարժի 21-ամյակի կապակցությամբ աղետի գոտի է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակ եւ Լենինական (այժմ Գյումրի) քաղաքները: Երկրաշարժից տուժել է 21 քաղաք եւ շրջան, 350 գյուղ, որոնցից 60-ը լիովին քանդվեցին: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը` վիրավորվեցին, շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկվեցին կացարաններից: Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների ցանկում է: