7 դեկտեմբերի 2009 - 16:44 AMT
«Հայէկոնոմբանկը» հայտարարում է «Ամանորյա էքսկլյուզիվ» նոր ակցիայի մասին
«Հայէկոնոմբանկը» եւ LIDER դրամական փոխանցումների միջազգային համակարգը տեղեկացնում են նախատոնական սակագների իջեցման մասին եւ առաջարկում են ս.թ. դեկտեմբերի 7-ից մինչեւ 2010թ. հունվարի 25-ը օգտվել «Ամանորյա Էքսկլյուզիվ» նոր ակցիայից, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Անցկացվող ակցիայի շրջանակներում բանկի հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ կատարել, որոնց միջնորդավճարը կկազմի փոխանցման գումարի 1,5%:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դրամական փոխանցումները իրականացվում են «Հայէկոնոմբանկի» Գլխավոր գրասենյակում, ինչպես նաեւ Երեւան քաղաքի ու ՀՀ մարզերի բոլոր մասնաճյուղերում: