7 դեկտեմբերի 2009 - 18:43 AMT
Հայաստանն ու Բոսնիան մտադիր են զարգացնել առեւտրատնտեսական հարաբերությունները
Դեկտեմբերի 7-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի դեսպան Ժելկո Յանետովիչը Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը: Շնորհավորելով դեսպան Յանետովիչին իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով` փոխնախարար Ղազինյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի համագործակցության ընդլայնմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ փոխայցելությունների ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը:

Դեսպանի խնդրանքով փոխնախարարն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: