7 դեկտեմբերի 2009 - 21:29 AMT
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է պլանային հետազոտման նպատակով
Ռուսաստանի ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկուշաբթի դեկտեմբերի 7-ին թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է վերականգնման կուրս անցնելու նպատակով վերջերս տարած ինսուլտից հետո: Ըստ նրա ընկերների, դերասանը պլանային հետազոտում է անցնում:
«Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում: Նա պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում մոսկովյան կլինիկաներից մեկում եւ պլանային վերականգնում է անցնում ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներից, ինչպես նաեւ ԱՄՆ կատարելիք ուղեւորությունից առաջ»,-պատմել է դերասանի մոտ ընկերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: